News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մահացել է հայտնի գրող, հրապարակախոս, թարգմանիչ, մանկավարժ, քաղաքական եւ հասարակական գործիչ, պրոֆեսոր, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ

Արմեն Հովհաննիսյանը:

Արմեն Արշավիրի Հովհաննիսյանը ծնվել է 1936թ. մարտի 10-ին, Թավրիզում: 1946-ին, ընտանիքը տեղափոխվել է Հայաստան: 

Արմեն Հովհաննիսյանը պարգեւատրվել է «Ոսկե գրիչ» Հայաստանի գրողների միության մրցանակով, «Կանթեղ» Հայաստանի գրողների միության եւ Մայր Աթոռ սբ Էջմիածնի մրցանակով, «Բարեկամություն» Ռուսական Դաշնության շքանշանով, Հայաստանի գրողների միության «Չարենցի անվան մրցանակով», «Մխիթար Գոշ» ԼՂՀ մրցանակով, Ռուսական մունիցիպալ ակադեմիայի նախագահության «Շոլոխով» մրցանակով:

Արմեն Հովհաննիսյանի հոգեհանգիստը սկսվելու է Նոր Նորքի 5րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, օգոստոսի 25ին, ժամը 18-ին:

Վերջին հրաժեշտը տրվելու է Հայաստանի Գրողների միության շենքում օգօստոսի 26-ին, ժամը 12-ից 14-ը: Հուղարկավորությունը տեղի կունենա քաղաքային նոր պանթեոնում, ժամը 15-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ