News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նոբելյան մրցանակի կին-դափնեկիրների միավորումը նամակ է ուղարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որում դատապարտել է իրավապաշտպան Լեյլա Յունուսին պատկանող Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի գրասենյակը ապօրինի կերպով քանդելու փաստը։

Կանայք Ալիեւին կոչ են արել «անհապաղ դադարեցնել Բաքվի կենտրոնում տներ քանդելու գործընթացը եւ փոխհատուցել տուժած բնակիչներին»,- ասված է ուղերձում։

Ուղերձի հեղինակները նշում են, որ քանդված շինությունում  տեղակայված էին երկու այլ գրասենյակներ եւս՝ Կանանց ճգնաժամային կենտրոնն ու հակահետեւակային ականների արգելքի կազմակերպությունը։ Այդ կառույցները զգալի դեր են խաղացել մարդկանց իրավունքների պաշտպանության հարցում։

«Գրասենյակի վերացումը էական վնաս հասցրեց Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանությանը, քանի որ լուրջ կազմակերպությունները զրկվեցին ոչ միայն իրենց տարածքից, այլ նաեւ ամբողջ ունեցվածքից եւ փաստաթղթերից»,- ասված է նամակում։

Նոբելյան մրցանակակիրները կարծում են, որ շինության քանդելը Լեյլա Յունուսին պատժելու ձեւ է, ով իշխանոթյուններին քննադատել էր մարդու իրավունքների խախտման մեջ, հայտնում է Contact.az-ը։

Նշենք, որ Նոբելյան մրցանակի կին-դափնեկիրների միավորման մեջ ներառված են 12 կին դափնեկիրներից 6-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ