News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մադրիդյան փաթեթը, որ ներառում է խնդրի խաղաղ լուծման համար անհրաժեշտ բոլոր սկզբունքները, հիմնարար է: Այդ մասին «Զերկալո.az»-ին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան:

Նա հիշեցրել է, որ սկզբունքները մշակվել են 2007թ. մայիսին, երբ Մինսկի խմբի համանախագահները Մադրիդում արտգործնախարարների մակարդակով հանդիպմանը ներկայացրին առաջարկների փաթեթը:

Ըստ Բրայզայի, ԵԱՀԿ Մինսկի խումբն օգնել է կողմերին մշակել հիմնարար սկզբունքները: «Կարծում եմ` հակամարտության կարգավորումը պահանջում է կողմերից փոխզիջումներ, սակայն դրական տեղաշարժեր դեռ չկան: Կողմերը չեն վստահում իրար, փոխզիջումների չեն գնում, ինչի հետեւանքով խորանում է խնդիրը: Եթե հարցն առաջիկայում չլուծվի, այն կարող է ձգվել: Մենք փորձում ենք, որ հարցի լուծումը լինի քիչ ցավոտ եւ կողմերի շահերը հնարավորինս քիչ ճնշվեն»,- ամփոփել է Բրայզան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ