News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում, որպես արյան դոնոր, տարեկան հանդես է գալիս շուրջ 10 հազար մարդ, նրանց օգնությամբ տարեկան իրականացվում է մոտ 13 հազար արյունատվություն։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Առողջապահության նախարարության Ռ. Յոլյանի անվան արյունաբանական Արյունաբանական կենտրոնի տնօերն Սմբատ Դաղբաշյանը։

Նրա խոսքով, հատկանշական է, որ արյան դոնորների կազմում գերակշռում են հիվանդների հարազատները՝ կազմելով դոնորների ընդհանուր քանակի 50,2 տոկոսը։ «Ինչ վերաբերում է փոխհատուցվող, վճարվող դոնորներին, ապա նրանք կազմում են արյուն հանձնողների 43,1 տոկոսը, կամավոր անհատույց դոնորների թիվը չի գերազանցում 6,7 տոկոսը»,- նկատեց կենտրոնի տնօրենը։

Դաղբաշյանi հավաստմամբ, Հայաստանում դոնորների թվում տղամարդիկ կազմում են 52, կանայք՝ 48 տոկոսը։ Ըստ տարիքային խմբերի՝ 18-29 տարեկանները կազմում են դոնորների 44 տոկոսը, 30-39 տարեկանները՝ 28 տոկոսը, 40-49 տարեկանները՝ 24 տոկոսը։ 50 տարեկանից բարձր մարդկանց շրջանում դոնոր դառնալու ցանկություն հայտնում է շուրջ 4 տոկոսը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ