Վայքի քաղաքային հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում օրեր առաջ սարսափելի ու արտասովոր դեպք է տեղի ունեցել: Ներկայացվող դեպքը պատահել է օրեր առաջ Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղում բնակվող մի ընտանիքի հետ, սակայն, ինչպես պարզվել է, միակը չէ այդ շարքից:

Օգոստոսի 11-ին ծննդաբերության հատկանիշներով Վայքի հիվանդանոց են տեղափոխում մի կնոջ եւ սպասում բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանին: Վերջինս հայտարարում է, թե դիմացեք, մինչեւ բուրդս չփխեմ-գամ:

Երեխայի հարազատների փոխանցմամբ, երեխայի գլուխն արդեն երեացել է, իսկ բժշկուհին հեռախոսով ասում է մի քիչ էլ դիմացեք. Նա ցուցում է տվել անալգին դեմիդրոլ սրսկել:

«Հիվանդանոցում մեզանից են ուզում ձեթ, թել, ռետինե խողովակ եւ այլ անհրաժեշտ պարագաները: Ինչո՞ւ պատրաստ չէին, ինչու անգամ թթվածին չունեին: Բժշկուհին երեխային թողել է սեղանին եւ ասել, թող մահանա: Ասել է. «Ես գնում եմ, երբ երեխան մահանա, կզանգեք, գամ տեսնեմ, թե ինչու թոք չունի: Դա բժի՞շկ է»,- վրդովված պատմել են հարազատներն ու հավելել. «Ծննդաբերությունից 1 ժամ անց, նոր թթվածին են հասցրել, երեխան սկսել է շնչել, տեղափոխել ենք Երեւան: Այստեղ բժիշկներն ասել են, որ սա դժվար ծնունդի արդյունք է: Նկարել են երեխային եւ նկարն ուղարկել Անգլիա, որտեղից պատասխան է եկել, որ ուղեղի հարվածից արյան զեղում է տեղի ունեցել եւ հնարավոր չի արդյունք ստանալ»:

«Բժշկուհին ինձ ահ է տալիս, որ եղբայրս ԿԳԲ-ում է աշխատում, նրան կասեմ` տանդ զենք կգցեն քեզ կբռնեն, եթե բողոքես: Թող անեն. 6 տարի թուրքի դեմ եմ կռվել, 6 տարի էլ սրանց դեմ կկռվեմ»,- նշել է երեխայի հարազատներից Ավետիք Իխպիարյանը:

Տեսանյութը ներկայացրել է «Չենք լռելու» նախաձեռնությունը: