News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պետերբուրգի օրենսդրական խորհուրդը Գեորգի Պոլտավչենկոյին ընտրել է ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի նահանգապետ:

Նրա օգտին քվեարկել է 37 մարդ, 5-ը մնացել է ձեռնպահ:

Նախօրեին Պոլտավչենկոյի թեկնածությունը հաստատել էր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

Պաշտոնյան ստանձնել էր քաղաքի ղեկավարի պարտականությունները նախկին նահանգապետ Վելենտինա Մատվիենկոյի հրաժարականից հետո:

Թեկնածուներն էին` Սանկտ-Պետերբուրգի նահանգապետի պաշտոնակատար Գեորգի Պոլտավչենկոն, Սանկտ-Պետերբուրգի փոխնահանգապետ Միխայիլ Օսեւսկին եւ քաղաքի օրենսդիր մարմնի ղեկավար Վադիմ Տյուլպանովը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ օգոստոսի 22-ին Սանկտ-Պետերբուրգի նահանգապետ Վալենտինա Մատվիենկոն հրաժարականի դիմում էր ներկայացրել: Մատվիենկոն, ինչպես ակնկալվում է, ընտրվելու է Դաշնային խորհրդի խոսնակ: Այդ պաշտոնը նրան խոստացել է Դմիտրի Մեդվեդեւը:

Պոլտավչենկոն ծնվել է Բաքվում 1953 թ. փետրվարի 23-ին: 1970 թ.-ին նա ավարտել է թիվ 211 ֆիզիկա-մաթեմատիկական դպրոցը, չորս տարի անց` Լենինգրադի ինստիտուտը: Եղել է Վիբորգի պետանվտանգության ծառայության բաժանմունքի ղեկավարը:

1990 թ.-ին Պոլտավչենկոն ընտրվել է Լենինգրադի շրջանային խորհրդի պատգամավոր, իսկ ԿԳԲ-ից հեռացվելուց հետո զբաղեցրել է Պետերբուրգի հարկային ոստիկանության ծառայության դաշնային վարչության ղեկավարի պաշտոնը: Եղել է Կենտրոնական դաշնային օկրուգի լիազոր ներկայացուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ