News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Facebook սոցիալական ցանցում «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության կողմից սեպտեմբերի 2-ից 4-ն անցկացված քվեարկության արդյունքների համաձայն, «Աղբ եթերից» մրցանակաբաշխության առաջին հաղթող է ճանաչվել Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող «Աննա» հեռուստասերիալը:

Նախաձեռնությունից NEWS.am-ին հայտնում են, որ փոստի միջոցով հեռուստասերիալի ստեղծագործական խմբին է ուղարկվել հաղթանակի մասին հավաստագիր, իսկ Հանրային հեռուստաընկերությանը փակ ծրարով կառաքվի 100 դրամ` աղբահանության գումար:

«Չենք լռելու»-ն խնդրում է հեռուստաընկերության ղեկավարությանը գումարը ստանալուց հետո ծախսել այն նպատակային:

«Աղբ եթերից»-ի հաջորդ հաղթողը հայտնի կդառնա երկու շաբաթից, իսկ այսօրվա ֆավորիտ դարձած «Աննա» հեռուստասերիալի մասին պատկերացում կազմելու համար առաջարկում ենք դիտել պատահականության սկզբունքով ընտրված մի հատված.

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ