News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Պահանջում ենք կաթողիկոսի հրաժարականը» քաղաքացիական նախաձեռնության թվարկված խնդիրների առնչությամբ հարցերը, որոնք վերաբերում են Երեւանի Սուրբ Աստվածածին եկեղեցուն, արդեն բերված էին առաջնորդական փոխանորդի ուշադրությանը եւ անհրաժեշտ թելադրություններն արդեն կատարվել էին մինչեւ որեւէ խմբի ահազանգելը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը, չհերքելով քաղաքացիական նախաձեռնության բարձրաձայնած խնդիրների առկայությունը:

Ինչ վերաբերում է «Պահանջում ենք կաթողիկոսի հրաժարականը» քաղաքացիական նախաձեռնության` Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջներին,  ապա  Տեր Վահրամը նշեց. «Չենք պատրաստվում արձագանքել անհեթեթություններին: Պետք չէ անկիրթ ու ամբարտավան լինել: Այդ խմբին անդամագրված պահանջողների գործածած լեզուն արդեն իսկ ինձ համար ցուցիչ է, թե ովքեր են դրանք»:

Ավելի վաղ NEWS.am-ը նշել է, որ  «Պահանջում ենք կաթողիկոսի հրաժարականը» քաղաքացիական նախաձեռնության անդամները Քանաքեռում, Խաչատուր Աբովյանի տուն թանգարանից ոչ հեռու գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում, բացահայտել են մի անհավատալի տեսարան:

Այս կապակցությամբ, նախաձեռնության տարածած հայտարարության մեջ նշվում է.

«Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը միջնադարյան մի քանի պահպանված եկեղեցիներից մեկն է Երեւանում, Հայ առաքելական եկեղեցու անգործության արդյունքում երբեմնի հայկական սրբավայրից դարձել է «Կյանքի Խոսք» աղանդի հավաքատեղիի: Ըստ բնակիչների նրանք վաղ առավոտյան եւ ուշ երեկոյան ժամերին հայ առաքելական եկեղեցու բակում իրենց բարձրաձայն աղոթքն են հնչեցնում՝ խանգարելով բնակիչների հանգիստը:  Եկեղեցու շրջակայքի բնակիչները բազմիցս դիմել են տարբեր պետական մարմիններին՝ նկարագրելով եկեղեցու լքված վիճակը եւ դրա անհավատալի հետեւանքները:

Ի հավելումն, լքված եւ անտարբերության մատնված եկեղեցու շրջակայքը, բնակիչների պնդմամբ, դարձել է սիրային հանդիպումների ու գործողությունների վայր, ինչպես նաեւ կռվատեղի  թաղի երիտասարդների համար: Եկեղեցին շրջապատող միջնադարյան տապանաքարերի տարածքը վեր է ածվել աղբանոցի: Շնորհիվ տեղացի մի բնակչուհու եկեղեցին ունի դուռ (թեեւ անարվեստ) եւ կողպեք. իսկ լքված եկեղեցու ներսում տեղացիները իրենց տներից բերել են սրբապատկերներ, ի դեպ մեծ թիվ են կազմում ռուսական սրբապատկերները:

Այս  իրավիճակի պատասխանատուն ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն եւ Հայ առաքելական Եկեղեցու Արարատյան թեմն են»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ