News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ռոստովի մարզում 40-ամյա Մուկիա Իսքանդերովան 4 անգամ ամուսնացել է եւ այդ ամուսնություններից տարբեր ազգության 8 երեխա ունեցել: Նրա ամուսիններից մեկը հայ է եղել:

Մեծ ընտանիքում հասակ են առնում ռուսներ, թուրքեր հայեր եւ ասորիներ: 40-ամյա կնոջ բոլոր ամուսիններին հերթով արտաքսել են Ռուսաստանից, որի արդյունքում կինը երեխաներին միայնակ է մեծացնում, գրում է «Տվոյ դեն»-ը:

Ադրբեջանուհին իր առաջին ամուսինուն հանդիպել է 18 տարի առաջ` Ռուսաստանում: Ռուս Սերգեյ Աքսենովը կնոջը պարգեւել է 5 հրաշալի դուստրեր` Լարիսա, Տանյա, Նադյա եւ երկվորյակներ Իռա եւ Ալյոնա: Սակայն նրանց ընտանեկան երջանկությունը 7 տարի անց փլվել է: Ռուս ամուսինը հեռացել է ընտանիքից, թողնելով կնոջն ու մանկահասակ երեխաներին:

«Բայց երջանկությունը կրկին թակել է Մուկիայի դուռը եւ նա հանդիպել է գեղեցիկ հայաստանցի Արթուր Պողոսյանի հետ»,- գրում է պարբերականը: «Նա սիրեց իմ երեխաներին որպես իր հարազատների եւ շուտով Աստված մեզ եւս մեկ հրաշալի բալիկ պարգեւեց: Երեխային Արթուրի մոր պատվին կոչեցինք Ալինա: Երեխայի ծնվելուց 3 ամիս անց Արթուրին արտաքսեցին Հայաստան»,- պատմել է կինը:

Արթուրից հետո Մուկիան հանդիպում է ասորի Ապրիմի հետ եւ 9 ամիս անց ծնվում է Արթուրը: Սակայն Ապրիմին եւս արտաքսում են Ռուսաստանից: «Դրանից կես տարի անց ես հանդիպեցի իմ 4-րդ ամուսնուն` թուրք Իլդարին: Սեւահեր, գեղեցիկ թուրք էր, ով անմիջապես ինձ դուր եկավ իր տեմպերամենտով»,- նշել է ադրբեջանուհին:

Շուտով նա լույս աշխարհ է բերում եւ մեկ գեղեցիկ բալիկի` Սվետային: Երեխայի ծնվելուց անմիջապես հետո թուրքը փախչում է հայրենիք` Թուրքիա:

Մուկիան արդեն 40 տարեկան է, նրա ավագ դուստրերից երկուսն արդեն ամուսնացել են եւ ամեն կերպ օգնում են մորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ