News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում Castel-ի գործունեության դադարեցումը իշխանական օղակներին մոտ կանգնած մարդու կողմից այդ ընկերությունը իր ձեռքը վերցնելու փորձ էր:

WikiLeaks-ը հրապարակել է դեսպան Էնն Դերսի` 2008 թվի մայիսին հեռագիրը, որտեղ նշվում  է, որ  Castel-ի ընկերության ղեկավար, ֆրանսիացի գործարար Ժան-Փոլ Լանֆրիչը վախենում է Ադրբեջանում իր բազմամիլիոնանոց բիզնեսի համար: Նա որոշել է զիջել իր բիզնեսը ռուսական «Բալթիկա» ընկերությանը այն բանից հետո, երբ նրանից պահանջել են իր բաժնատոմսերի 40 տոկոսը վաճառել Ադրբեջանի նախագահի անվտանգության ծառայության պետ Բեյլար Էյուբովին:

«Ադրբեջան անունով լողավազանում չափազանց շատ շնաձկներ կան, եւ այնտեղ դժվար է աշխատել»,- հավելել է նա` նշելով, որ մինչ այդ մերժել էր Carlsberg եւ Efes ընկերությունների` իր ընկերությունը վաճառելու վերաբերյալ արված առաջարկը, հաղորդում է Contact.az-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ