News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելական ԶԼՄ-ների, մասնավորապես` «Եդիոտ Ահրոնոտ» թերթի համաձայն, այդ երկրի արտգործնախարարը պատրաստ է միջազգային աջակցություն ցուցաբերել Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Ըստ IzRus պորտալի` նման քայլը  մեխանիկորեն կնշանակի համարյա թե հարաբերությունների խզում Ադրբեջանի հետ:

«Այդ հարավկովկասյան պետությունը գործնականում մնում է Իսրայելի միակ ռազմավարական գործընկերը մահմեդական աշխարհում` չնայած  Բաքվի վրա Անկարայի եւ Թեհրանի ճնշումներին: Ավելին, հենց Իսրայելի ԱԳ նախարար Լիբերմանն է համարվում Ադրբեջանի հետ ռազմավարական ալյանսի ճարտարապետներից մեկը»,- գրում է պորտալը:

Ինչպես նշում է IzRus-ը, այդ նույն պատճառով Լիբերմանի գլխավորած «Մեր տունն Իսրայելն է» կուսակցությունն ամեն կերպ արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը կնեսեթի օրակարգ ընդգրկելու ՄԵՐԵՑ-ի, «Քադիմի»  եւ «Լիքուդի» պատգամավորների փորձերը: «Մոտ չորս ամիս առաջ փոխարտգործնախարար Լիբերմանի կուսակից Դանի Այլոնն այդ կապակցությամբ IzRus-ին ասել էր. «Ոչ մի շանս չկա, որ կնեսեթը կճանաչի Հայոց ցեղասպանության բանաձեւը: Դա անհնար է: Մենք չենք կարող հարյուր տարվա վաղեմության  պատմության վիճելի հարցերի պատճառով փչացնել հարաբերությունները մահմեդական աշխարհում մեր ռազմավարական գործընկերոջ` Ադրբեջանի հետ»,- հիշեցնում է պորտալը:

«Բացի այդ, Իսրայելի եւ Հայաստանի հարաբերությունների զարգացմանը խոչընդոտող մյուս պատճառը Երեւանի եւ հայկական սփյուռքի սերտ կապերն են Իրանի եւ արաբական երկրների` մասնավորապես Լիբանանի եւ Սիրիայի հետ»,- ավելացնում է IzRus-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ