News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնում սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել հանդիպում-սեմինար` նվիրված տարրական դպրոցում «Քրիստոնեական կրթություն» առարկայի փորձնական ծրագրին:

Քրիստոնեական դաստիարակության կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ նախընթաց տարի Կենտրոնի, ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի մասնագետների եւ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի լավագույն ուսուցիչների անդամակցությամբ ձեւավորվել էր մասնագիտական աշխատանքային խումբ, որը մշակել էր 2-4-րդ դասարանների համար քրիստոնեական կրթության ուսումնական փորձնական ծրագիր եւ հրատարակության պատրաստել դասագրքեր` հաշվի առնելով ՀՀ հանրակրթական դպրոցում տարրական քառամյա ուսուցման պահանջներն ու առանձնահատկությունները:

Արմեն Աշոտյանի` «Հայ Եկեղեցու պատմություն» առարկային առնչվող խնդիրները լուծելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին հրամանով ստեղծվել էր հանձնախումբ, որի երաշխավորությամբ հանրապետության մի շարք դպրոցների 2-4-րդ դասարաններում մեկ տարի փորձաշրջանով ուսումնասիրվելու է «Քրիստոնեական կրթություն» առարկան:

Առարկայի դասավանդման համար Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի եւ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության համատեղ համաձայնությամբ ընտրվել են հանրապետության 25 դպրոցներ:

Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը եւ ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչությունից Նարինե Հովհաննիսյանը:

Այնուհետեւ աշխատանքային խմբի անդամները 26 դպրոցների «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչներին ներկայացրել են առարկայի փորձնական ծրագրի թեմաները, դասագիրք-տետրի կառուցվածքը եւ դասավանդման առանձնահատկությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ