News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

WikiLeaks-ը հրապարակում է Բաքվում ԱՄՆ-ի փոխդեսպան Դոնալդ Լուի հեռագիրը՝ կապված ադրբեջանցի բլոգերներ Ադնան Հաջիզադեի եւ Էմին Միլլի գործի հետ։

Իր մեկնաբանությունում Դոնալդ Լուն գրում է, որ Իլհամ Ալիեւի վարքը եւ խոսքերը ապացուցում են նրա մասնակցությունը բլոգերների ձերբակալությանը, եւ դա իրավապահների գործը չէ, ինչպես պնդում են Բաքվի պաշտոնատար անձինք։

Իլհամ Ալիեւը ԱՄՆ պետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզայի հետ օգոստոսի 17-ի հանդիպման ժամանակ կրկին վերադարձել էր բլոգերների թեմային։

Նա փորձել էր գործը ներկայացնել իբրեւ խուլիգանություն եւ հերքել էր որեւէ կապ կատարվածի հետ։ Նա ասել էր, որ չի ճանաչում բլոգերներին, եւ չէր հիշել անգամ այն բանից հետո, երբ նրան հիշեցրել էին, որ 2005 թվականին Գերմանիայում Էմին Միլլին իր թարգմանիչն է եղել։ Փոխարենը Ալիեւը հիշել է, որ Միլլին Նյու Յորքում ՄԱԿ-ի շենքի դիմաց ակցիա էր կազմակերպել՝ Ադրբեջանում Սահմանադրական բարեփոխման դեմ։

«ԱՄՆ-ում իսկապես մտածում են, որ միջադեպը կապված է ավանակի տեսագրության հե՞տ»,- հարցրել է Ալիեւը։ Բրայզան պատասխանել է, որ բլոգերի ընտանիքը եւ հարազատները հենց այդ կերպ են մտածում։ «Կտեսնենք, ինչ կարելի է անել»,- անորոշ ասել է Ալիեւը, հայտնում է contact.az-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ