News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Էլեկտրակապի միջազգային միությունը հրապարակել է «Տեղեկատվական միության չափում» հաշվետվությունը, որում վերլուծվել են 2010թ. տվյալները: Զեկույցում ներկայացված է երկրների վարկանիշը` տեղեկատվական-կոմունիկացիոն տեխնոլոգիաների զարգացման մակարդակով:

«Վերջին երկու տարում շատ երկրներ զգալի բարելավման են հասել ՏԿՏ ցուցիչով ինչպես բացարձակ, այնպես էլ համեմատական արտահայտությամբ: Այդ դիմանիկ երկրների շարքին են դասվում Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վիետնամը, Վրաստանը, Իսլանդիան, Քաթարը, Քենիան, Կիպրոսը, Մակաոն, Մարոկկոն, Մոլդովան, Օմանը, Պորտուգալիան, Ռուսաստանը, Սաուդիան Արաբիան եւ Ֆինլանդիան»,- ասված է զեկույցում:

Վարկանիշում առաջատարը Հարավային Կորեան է, երկրորդ տեղում Շվեդիան է, իսկ եռյակը եզրափակում է Իսլանդիան:

Հետնապահներն են Նիգերն ու Չադը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ