News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի անկախության 20-ամյակի եւ Երեւանի 2793-ամյակի միջոցառումները կայանալու են սեպտեմբերի 19-21-ին:

Սեպտեմբերի 19-ին Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ելույթ կունենա Մարիինյան թատրոնի նվագախումբը` գեղարվեստական ղեկավար եւ խմբավար Վալերի Գերգիեւի ղեկավարությամբ:

Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալու է Էդ. Միրզոյանի եւ Ա. Բաբաջանյանի 90-ամյակներին նվիրված կամերային երաժշտության երեկո: Սեպտեմբերի 20-ին այնտեղ կլինի «Տիգրան Համասյան եւ ընկերներ» ջազ երաժշտության երեկոն:

Սեպտեմբերի 20-ին կլինի Մատենադարանի նոր մասնաշենքի բացման պաշտոնական արարողությունը:

Սեպտեմբերի 21-ին Երեւանում կլինի ռազմական շքերթ, որին կհաջորդեն բազմաթիվ միջոցառումներ: Հյուսիսային պողոտայում կազմակերպվելու է «Վարպետաց քաղաք» (ցուցահանդեսներ, նորաձեւության ցուցադրություն, բեմադրություններ, երաժշտական ներկայացումներ) միջոցառումը: Մաշտոցի պողոտայում լինելու է «Երկիր Նաիրի» համերգը` ազգագրական երգ ու պարի համույթների մասնակցությամբ: Այն կտեւի մոտ 7 ժամ: Աբովյան փողոցում թատերական ներկայացումների շարք «Հայաստանի առաջին հանրապետության հռչակումն ու հին Երեւանի գույները» վերտառությամբ:

Մարտիրոս Սարյանի արձանի հարեւանությամբ կլինի նկարների, քանդակների եւ գորգերի ցուցադրություն, իսկ անգլիական այգում` «Իմ սրտի ձայնը» համերգը: 

Սպորտային միջոցառումներ կլինեն Կիրովի այգում, Կարապի լճի մոտ, Ռուսաստանի հրապարակից դեպի Մատենադարան 2793 մետր վազքի մրցում:

Հանրապետությկան հրապարակում լինելու է համերգ-ներկայացում` «Հերոսական բալլադ»: Նախատեսված է նաեւ տոնական հրավառություն եւ դիսկոտեկ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ