News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի անկախության օրը` սեպտեմբերի 21-ին, «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների շրջանակում, Երեւանի քաղաքապետարանը բոլորին հրավիրում է մասնակցելու  Երեւանի օրվան նվիրված տոնական միջոցառումներին. Ստորեւ ներկայացնում ենք տոնակատարությունների ցանկը.

Ժամը 9:30-ին Ֆրանսիայի հրապարակից երկու ուղղություններով կմեկնարկի փողային նվագախմբերի տոնական երթը:

Ժամը 13:00-ից մինչեւ ուշ գիշեր Ազատության հրապարակում հանրապետության լավագույն երգիչ-երգչուհիների, երգի եւ պարային համույթների, այդ թվում նաեւ մանկական, լավագույն դիջեյների մասնակցությամբ տեղի կունենա տոնական մեծ  համերգ.  Արտո Թունջբոյաջյան, Ampyray, «Դորիանս», «Ռեինկարնացիա», դիջեյ Դելլ եւ շատ ուրիշներ:

Ժամը 13:00-ից 22:00-ը Հյուսիսային պողոտան կվերածվի Վարպետաց քաղաքի` ամենատարբեր ցուցադրություններով, թափառաշրջիկ երաժիշտներով ու ձեռնածուներով, մինի ներկայացումներով:

Ժամը 13:00-ից 20:00-ը Մաշտոցի պողոտայում` Մալիբու սրճարանի հարեւանությամբ, իսկ ժամը 18:00-ից 23:00-ը Սասունցի Դավթի արձանի հարեւանությամբ` մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը հանրապետության լավագույն կատարողների մատուցմամբ հնարավորություն ունեն ունկնդրել ազգագրական ու ժողովրդական երգեր:

Նախորդ դարասկզբի Երեւանում հայտնվելու ցանկություն ունեցողները ժամը 13:00-ից 20:00–ը կարող են այցելել Աբովյան փողոցի Մոսկվա կինոթատրոնից մինչեւ Հանրապետության հրապարակ ընկած հատված:

Ժամը 13:00-ից 22:00-ը Անգլիական այգում  հնարավորություն ունեք ունկնդրել ինքնուս երաժիշտների կատարումները, ինչպես նաեւ մասնակցել «Առողջ երեւանցի» ակցիային:

Վինտսերֆինգի սիրահարներին էլ Ժամը 17:00-ից հրավիրում ենք Կարապի լիճ` ներկա գտնվելու մարզաձեւի ցուցադրական ելույթներին:

Ջազի սիրահարները  ժամը 16:00-ից Մոսկովյան պուրակում երիտասարդ ջազբենդերի կատարմամբ կարող են ունկնդրել սիրված երաժշշություն:

Իսկ դասական երաժշտության սիրահարներին Երեւանի քաղաքապետարանը Ժամը 16:00-ից հրավիրում է Կոմիտասի արձանին հարակից պուրակ:Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների հրապարակներում,այգիներում ու պուրակներում կթեւածի տոնական երգն ու երաշժտությունը , կկազմակերպվեն մշակութային ու մարզական միջոցառումներ:

Իսկ ժամը 22:30-ին մայրաքաղաքի երկինքը կլուսավորի տոնական շքեղ հրավառությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ