News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է նույն օրը Արցախ ժամանած հանրահայտ սփյուռքահայ բարերար Էդուարդո Էռնեկյանին ու նրա հետ քննարկել Ղարաբաղում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հատուկ ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության, ֆինանսների, բարձր տեխնոլոգիաների եւ քաղաքացիական ավիացիայի ոլորտներում առկա հիմնախնդիրներին: Երկուստեք նշվել է Արցախի զարգացման գործում Սփյուռքի ներուժի օգտագործման կարեւորությունը:

Նախագահը բարերարի ընտանիքին է հանձնել նրա եղբոր` Անդրանիկ Էռնեկյանին հետմահու շնորհված «Մարտական ծառայություն» մեդալը` Արցախի հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների ժամանակ զինծառայողներին բժշկական օգնություն ցուցաբերելու համար եւ ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ

Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ