News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի հետաքրքրվածությունը տարածաշրջանի հանդեպ փոխվել է․ եթե 90-ականներին դա երկկողմանի համագործակցություն էր, հետագայում՝ տարածաշրջանային համագործակցություն, ապա սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումից հետո դարձավ գլոբալ անվտանգության հարց:

Սեպտեմբերի 16-ին, նման տեսակետ է հայտնել ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան, Tafts համալսարանի պրոֆեսոր Ռուբեն Շուգարյանը` «Անկախության քսանամյակը Հարավային Կովկասում. ձեռքբերումներ եւ մարտահրավերներ» թեմայով մեծ քննարկման ժամանակ: Այն կազմակերպել է Վաշինգթոնի ռազմավարական եւ միջազգային ուսումնասիրությունների կենտրոնը:

Նրա խոսքով, տարածաշրջանի հանդեպ ԱՄՆ-ի հետաքրքրությունն իր բարձրակետին հասավ ռուս-վրացական պատերազմից հետո:Անդրադառնալով Հայաստանում անկախության հռչակման հիմքերին` Շուգարյանը նշել է. «Ճշմարտություն է, որ հայկական ժողովրդավարական շարժումը 88 թվականին սկսվեց որպես Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստան հետ վերամիավորման խաղաղ պահանջի բնական արձագանք, սակայն հավասարապես ճիշտ է նաեւ այն պնդումը, որ հայկական հեղափոխությունը, համեմատած մյուս նախկին խորհրդային երկրների, առաջին ու թերեւս ամենաուժեղ պայքարն էր ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ Խորհրդային Միությունից դուրս գալու համար»։

Նշենք, որ «Անկախության քսանամյակը Հարավային Կովկասում. ձեռքբերումներ եւ մարտահրավերներ» թեմայով քննարկմանը մասնակցել են հայտնի վերլուծաբաններ, պաշտոնյաներ ԱՄՆ պետքարտուղարությունից եւ պաշտպանության ոլորտից, փորձագետներ հարավկովկասյան երեք երկրներից: Հայաստանը ներկայացրել է Ռուբեն Շուգարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ