News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ժերար Դեպարդյեն CNN-ով հանդես է եկել Անդերսոն Կուպերի շոուի ժամանակ եւ պատմել Դուբլինի օդանավակայանում տեղի ունեցած տհաճ միջադեպի մանրամասների մասին, երբ ֆրանսիական կինոյի աստղը միզել էր օդանավի հենց սրահում:

Դեպարդյեն պատմել է, որ անմիջապես վերելքից առաջ զգացել է, որ միզապարկը լիքն է, իսկ ուղեկցորդուհին «զուգարանի մուտքը փակել է ոտքերով»:

«Ես ասացի. մադամ, ինձ իսկապես հարկավոր է միզել: Ես վատ եմ զգում:

 Ես ահաբեկիչ չեմ, պարզապես ինձ հարկավոր է միզել»,-պատմել է Դեպարդյեն:

Սակայն երբ ուղեկցորդուհին կրկին արգելել է նրան մտնել զուգարան, նա ընկերոջից վերցրել է դատարկ շիշը եւ կարիքները հոգացել այնտեղ. «Դա հրաշալի էր: Իսկ մինչ այդ այնպես էր ցավում: Ես հրեշ չեմ, ես պարզապես միզել էի ուզում», փոխանցում է  MIGnews.com-ը:

Ուղեկցորդուհին զարմանքից ցնցվել է, երբ տեսել է, որ շիշը Դեպարդյեի համար քիչ է եղել: Դեպարդյեն պատմել է. « Շիշը այնքան փոքր եղավ, բայց ես ասացի. ոչինչ, մի անհանգստացեք, ես ամեն ինչ կհավաքեմ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ