News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հանրապետության հրապարակում քիչ առաջ կայացավ անկախության 20-րդ տարեդարձի մեծ շքերթի գլխավոր փորձը: 

Պաշտպանության նախարարը, մոտենալով յուրաքանչյուր ստորաբաժանմանը, ողջունում եւ շնորհավորում էր, ինչին ի պատասխան` զորահանդեսի մասնակից ստորաբաժանումները ողջունում էին «Ուռա» բացականչություններով, բացառությամբ մեկ` Հայաստանի զինված ուժերի հոգեւոր սպասավորների ստորաբաժանման, որը միահամուռ պատասխանեց «Աստված պահպանի հայոց անկախությունը» բացականչությամբ: Զորահանդեսին մասնակցում էին Հայաստանի բանակի բոլոր 5 կորպուսները` իրենց հրամանատարների ղեկավարությամբ: Կային ստորաբաժանումներ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակից, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտից, ՌԴ սահմապահ ծառայությունից, ռազմական ոստիկանությունից:

Շքերթին մասնակցում էին նաեւ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանը, խաղաղապահների գումարտակը եւ ազատամարտիկների առանձին ստորաբաժանում:  Իսկ զորահանդեսին մասնակից հետախուզական մեքենաների վրա կային ռազմական համազգեստներով կանայք: Քայլերթից հետո տեղի ունեցավ օդանավերի թռիչքը, որոնցից հայոց եռագույնի գույներով հետագիծ թողեցին իրենց ետեւից: Անցան նաեւ ուղղաթիռների մի քանի խմբեր, որին հաջորդեց զրահատեխնիկայի երթը: Դրան մասնակցում էին մասնակցում են տանկային, հրթիռային, հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները:

Հատկապես աչքի էին ընկնում հայկական արտադրության անօդաչու ինքնաթիռները, որոնք իրենց տեխնիկա-տակտիկական բնութագրերով բացարձակապես չեն զիջում արտասահմանում արտադրվող նմանօրինակ անօդաչու ինքնաթիռներին: Ներկայացվեցին նաեւ C-300 զենիթահրթիռային համալիրները:

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտները հրապարակի գորգի վրա ցույց տվեցին շարային վարժություններ, որոնցից տպավորված հրամանատարությունը, հասարակ քաղաքացիները ծափահարեցին առանձնակի ոգեւորությամբ: Վերջում ռազմական շքերթը եզրափակեց ՊՆ փողային նվագախումբը` կատարելով «Էրեբունի-Երեւան» երգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ