News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Հայկական կողմի համար կարեւորը որակական առավելությունն է, այլ ոչ` քանակական: Այս մասին այսօր` սեպտեմբերի 21-ին, անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Անդրադառնալով հայկական եւ ադրբեջանական ուժերի հարաբերակցության խնդրին, նա հիշեցրել է, որ այսօրվա դրությամբ, կողմերի միջեւ  հավասարակշռությունը պահպանվում է առանց որեւէ երրորդ կողմի միջամտության:

«Մեզ համար կարեւորը որակական առավելությունն է, ոչ թե` քանակական»,-ընդգծել է նախարարը, հիշեցնելով, որ այդ սկզբունքն է գերիշխել նաեւ արցախյան պատերազմի տարիներին:

«Մեզ համար կարեւոր է որակական ցուցանիշը, սկսած ամեն զինվորի պատրաստականությունից, վերջացրած  ստորաբաժանումների համակարգված լինելով, ինչպես նաեւ ռազմական ոգով: Դա այն է, ինչ այսօր ցուցադրում են մեր սահմանները պաշտպանող զինվորները»,- ընդգծել է Սեյրան Օհանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ