News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գարեգին Բ-ի հրավերով, այսօր` սեպտեմբերի 21-ին, Հայաստան է ժամանել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գլխավոր քարտուղար Օլավ Տվեյտի գլխավորած պատվիրակությունը, որը սեպտեմբերի 21-23-ը հյուրընկալվելու է Մայր աթոռ սուրբ Էջմիածնում:

Մայր Աթոռի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակությունն այսօր Վեհափառի շքախմբի հետ մասնակցել է Հանրապետության հրապարակում կազմակերպված Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսին, այնուհետեւ ներկա է գտնվել Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կատարված Հանրապետական մաղթանքին:

ԵՀԽ-ի գլխավոր քարտուղարն այցելելու է Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հանդիպումներ է ունենալու էկումենիկ կազմակերպությունների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նախատեսվում է նաեւ պատվիրակության այցը Գեւորգյան հոգեւոր ճեմարան, Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոց եւ ԵՊՀ-ի Աստվածաբանության ֆակուլտետ, որտեղ ԵՀԽ-ի գլխավոր քարտուղարը հանդես կգա դասախոսություններով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ