News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քարդաշյան, Շին, Սնուքի, Փիփա… այս անունները (եւ շատ այլ անուններ) ողջ տարվա ընթացքում տեղ են զբաղեցրել ամսագրերի վերնագրերում, բայց ով է հայտնի մարդկանցից ստիպել մարդկանց բացականչել. «Աստված իմ»:

«Parade» եւ «omg!» ամսագրերը «Yahoo!»-ում համատեղ հարցում են անցկացրել նպատակ ունենալով պարզել, թե ինչ են իրականում մարդիկ մտածում փոփ-մշակույթի, զվարճալիքների, հայտնի մարդկանց եւ շատ այլ բաների մասին:

Ինչպես հաղորդում է «Parade»-ը, ամենանյարդայնացնող հայտնի անձնավորությունը Քարդաշյանն է: Նա հայտնի է նրանով, որ հայտնի է. Քիմը վերջին շրջանում ամենուր է, հատկապես վերջերս նրա ամուսնության եւ մեղրամիսի մասին նյութերով: Երեւում է, հենց այդ պատճառով էլ նա ստացել է ամենանյարդայնացնող հայտնի մարդու «կոչումը»: Նման կարծիք է հայտնել հարցվածների 29 տոկոսը:

Հարցման արդյունքում ստացվել են հետեւյալ արդյունքները.

1. Քիմ Քարդաշյան – 29%

2. Չարլի Շին – 27%

3. Սնուքի – 21%

4. Լինդսեյ Լոհան – 16%

5. Դոնալդ Թրամփ – 5%

6. Բրեդ Ուոմաք – 1%

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ