News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ժողովրդական արտիստը, Յալթայում, «Թատրոն. Չեխով-2011» կարգախոսով ընթացող տոնի ժամանակ, բեմ է բարձրացել հարբած վիճակում: Նուրեդդին Մեհդիխանլիի նման պահվածքը զարմացրել է անգամ թատերական փառատոնի կազմակերպիչներին:

Նրանք խիստ բողոք են հայտնել ադրբեջանական պատվիրակությանը, իսկ Ադրբեջանի պետական ակադեմիական ազգային դրամատիկական թատրոնի տնօրեն Իսրաֆիլ Իսրաֆիլովը նկատողություն է արել ժողովրդական արտիստին, հաղորդում է APA-ն:

Գործակալությունը չի հստակեցնում, թե երբ է տեղի ունեցել միջադեպը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ