News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 17-ին, կաշառակերության մեղադրանքով ձերբակալվել է Հայաստանի ՊՆ Երեւանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքի պետ, բժշկական ծառայության մայոր Վաղինակ Հովհաննիսյանը:

ՊՆ քննչական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի զինվորական դատախազության, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ՊՆ իրավապահ մարմինների համատեղ օպերատիվ աշխատանքների արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության կասկածանքով (քաղաքացուց 2000 ԱՄՆ դոլլար կաշառք վերցնել) ձերբակալվել է ՀՀ ՊՆ Երեւանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքի պետ, բժշկական ծառայության մայոր Վաղինակ Հովհաննիսյանը:

Կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ