News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանում մշակույթին փոխարինում է մշակութային բիզնեսը, որով զբաղվում են մշակույթից հեռու մարդիկ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 25-ին, խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ՀՅԴ կուսակցության պատգամավոր Արտյուշա Շահբազյանը` ավելացնելով, որ այդ մարդիկ աչքի են ընկնում միայն շտապողականությամբ, որով իրենց համար շահույթ են փնտրում:

Խոսելով երեւանյան մշակութային  կյանքի նման տխուր փորձառության մասին` նա նշեց, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպումը ավանդույթ է դարձել Հայաստանում: Չնայած դրան, վերջին տարիներին անհետացան գրեթե բոլոր կինոթատրոնները: «Վերջինը «Նաիրին» էր, որ վերածվեց «Մորգան» հագուստի խանութի: Ճիշտ է, շենքում մնացել է ոչ մեծ մի կինոդահլիճ: Դա հույս է ներշնչում, որ այն կարող է դառնալ երեւանցիների ժամանցի վայր` մնացած երկու կինոթատրոնների հետ` «Մոսկվա» կինոթատրոնը Երեւանում,  «Հոկտեմբերը»` Գյումրիում:  Եւ ոչ միայն ժամանցի, այլեւ ֆիլմերի ցուցադրության, քանզի շուտով Հայաստանում միջազգային կինոփառատոն է անցկացվելու: Ցուցադրությունների մի ամբողջ շարք տեղ չլինելու պատճառով անցկացվեց դրա համար չնախատեսված վայրերում», - նկատեց Շահբազյանը:

Անդրադառնալով գրքի առեւտրին` նա հիշեցրեց, որ 2012թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երեւանը հայտարարել է գրքի համաշխարհային մայրաքաղաք: Գրեթե նույն ժամանակ, ասես ճակատագրի հեգնանքով, միանգամից երկու գրախանութ փակվեց` «Գրքերի աշխարհը» եւ «Անին»:

«Մի բան պարզ է. ամենակուլ բիզնեսը ավերում է իր ճանապարհին այն ամենը, ինչը եկամտաբեր չէ: Այդ պատճառով պետությունը պետք է կարգավորի շուկայական տեսանկյունից ոչ մրցունակ ոլորտների աշխատանքը` կրթություն, մշակույթ, սոցիալական ապահովություն»,- հայտարարել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ