News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 25-ի երեկոյան ամերիկահայերը ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի 18 անդամների, Հայաստանի դեսպանության ներկայացուցիչների եւ Հայաստանի բարեկամների հետ Կոնգրեսում նշել են Հայաստանի անկախության 20-ամյակը: Այդ մասին հաղորդում է  ՀՅԴ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը:

«Մենք ուրախ էինք Հայաստանի անկախության վերածննդի տոնակատարությունում այսօր միանալ Կոնգրեսում Հայաստանի բազմաթիվ կողմնակիցներին, Հայաստանի դեսպանությանը, ամերիկահայերին եւ մեր բարեկամներին արտաքինքաղաքական հանրությունից: Հայաստանի 20-ամյակին կայացած այս հանդիպումը նպաստեց մեր առաջընթացի, մեր ընդհանուր արժեքների ամրապնդման նպատակներին, հաստատեց մեր հավատարմությունն անավարտ աշխատանքին` ուղղված մեր ժողովրդի ժողովրդավարական եւ ազգային ձգտումներին»,- ասել է ՀՅԴ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ներկայացուցիչ Քեն Խաչիկյանը:

Հանդիպումը տեղի է ունեցել Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի լսումների պատմական սենյակում, որը հայկական հարցերի վերաբերյալ բազմաթիվ բեկումնային լսումների, այդ թվում Հայոց ցեղասպանության վերաբերյալ մի շարք բանաձեւերի հաստատման, Թուրքիայում բռնագրաված քրիստոնեական կրոնական ունեցվածքը օրինական տերերին վերադարձնելու մասին բանաձեւի ընդունման վայրն է:    

Երեկոյի ծրագիրը բացել են ընդունող կողմի ներկայացուցիչներ, հայկական խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեն ու Էդ Ռոյսը: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը Հայաստանի «Մխիթար Գոշ» մեդալով է պարգեւատրել Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ, դեմոկրատ Հովարդ Բեռմանին եւ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի առաջատար համահեղինակ Ադամ Շիֆին:

Կոնգրեսի անդամները հաստատել են իրենց նվիրվածությունը հայ-ամերիկայն կապերի խորացմանը, շրջափակման մեջ գտնվող երկրին ամերիկյան օգնություն տրամադրելու գործին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ