News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնության համար հայկական ատոմակայանի երկրորդ բլոկի շինարարության նախագիծը միջազգային համագործակցության ոլորտում ամենաառաջնային նախագծերից մեկն է: Այսօր` հոկտեմբերի 26-ին Երեւանում հայտարարեց ռուսաստանյան «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի միջազգային համագործակցության հարցերով տեղակալ Նիկոլայ Սպասկին: Նա հիշեցրեց, որ այդ նախագծի վերաբերյալ միջկառավարական համաձայնագիրը կնքվել է անցյալ տարի օգոստոսին` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան կատարած այցի շրջանակներում: Այդպիսով` պաշտոնական տեսանկյունից, այդ նախագիծն ունի «առավելագույն կարգավիճակ», որ հնարավոր է ունենալ:

Ն. Սպասկին Ռուսաստանի կառավարության եւ «Ռոսատոմի» անունից հավաստիացրեց, որ Ռուսաստանը պատրաստ է եւ  ցանկանում է մասնակցել ատոմակայանի նոր էներգանբլոկի շինարարությանը, հերքելով այդպիսով որոշ լրատվամիջոցների այն տեղեկատվությունը, թե Ռուսաստանը հնարավոր է հրաժարվի այդ նախագծից: Ավելին` Ն. Սպասկին հայտարարեց, որ <Ռոսատոմը> պատրաստ է ֆինանսավորել ատոմակայանի շինարարությունը (մասնակցել ֆինանսական փաթեթի ձեւավորմանը), մասնակցություն ունենալ հետագա շահագործմանը: «Այս պահի դրությամբ մենք ընթանում ենք միանգամայն նորմալ ռեժիմով: Մեկ տարի է անցել պայմանագրի ստորագրումից հետո, եւ այդ տարվա ընթացքում մենք էապես առաջ ենք շարժվել ենթանախագծերի, այդ թվում` ֆինանսական մշակման հարցերում»,- ասաց «Ռոսատոմի» ներկայացուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ