Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Արարատի, Լոռիի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի մարզպետները, այսօր` հոկտեմբերի 27-ին, երկօրյա աշխատանքային այցով մեկնել է ԼՂՀ:
ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակությունը հանդիպումներ կունենա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, վարչապետ Արա Հարությունյանի հետ, որոնց ընթացքում կքննարկվեն Հայաստանի մարզերի եւ ԼՂՀ վարչական շրջանների միջեւ փոխգործակցության ընդլայնմանն ու խորցմանն առնչվող հարցեր:
Մարզպետները կայցելեն Լեռնային Ղարաբաղի գործընկեր վարչական շրջաններ, տեղերում կքննարկեն փոխգործակցության հնարավորություններն ու ուղղությունները, ինչպես նաեւ կոնկրետ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:
Այցելության արդյունքները եւ ձեռք բերված պայմանավորվածությունները կամփոփվեն ԼՂՀ կառավարությունում: