News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երգչուհի Սոնա Շահգելդյանը պատրաստ է մեկնել Բաքու եւ մասնակցել «Եվրատեսիլ-2012» մրցույթին: Այդ մասին երգչուհին հայտնել է այսօր` հոկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը:

«Ճիշտ է` ռիսկը շատ է, բայց ուժեղ մարդկանց համար արգելքները հաղթահարելի են: Ինձ շատ են առաջարկել մասնակցել «Եվրատեսիլ»-ի նախընտրական փուլին, բայ չեմ համաձայնվել, քանի որ ամեն ինչ որոշվում էր շատ ավելի շուտ»,- ասել է երգչուհին եւ հավելել, որ կմասնակցի «Եվրատեսիլին», եթե նախապես համոզված լինի, որ ինքն է ներկայացնելու Հայաստանը. «Բոլորս էլ գիտենք, որ քաղաքականությունն այդ մրցույթում մեծ դեր է խաղում»:

Այդուհանդերձ, Սոնա Շահգելդյանը կարծում է, որ լավ կլիներ, եթե Հայաստանը ներկայացներ System Of A Down ռոք խումբը:

Խոսելով իր առաջիկա ծրագրերի մասին` Սոնա Շահգելդյանն ասել է, թե նոյեմբերի 13-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում տեղի կունենա իր առաջին մենահամերգը: Հատուկ այդ մենահամերգի համար նա 20 նոր երգ է գրել, որոնք ներկայացնելու է համերգի ժամանակ: Համերգին սպասվում են անակնկալներ, զուգերգ Ռուբեն Հախվերդյանի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ