News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Երեւանում, նոյեմբերի 1-ին, , բնապահպանության նախարարության առջեւ (Կառավարության 3-րդ մասնաշենք, Վերնիսաժի կողքին) տեղի կունենա բնապահպանական բողոքի ցույց ընդդեմ Թռչկանի ջրվեժի կործանման:

Ցույցն իրականացնում է «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնությունը, որը միավորում է մի քանի տասնյակ կազմակերպություններ եւ նախաձեռնություններ:

«Մինչ մի խումբ երիտասարդներ հենց Թռչկանի մոտ գիշերուզօր հերթապահում են, որպեսզի Թռչկանի ջուրը թեկուզ մեկ կաթիլով չպակասի, Երեւանում շատ ավելի կարեւոր աշխատանք ունենք. կառավարությանն ու բնավիրման նախարարությանը ստիպել վերջապես օրինական լուծում տալ Թռչկանի հիմնախնդրին, իսկ դրա համար անհրաժեշտ է բոլորիս համախմբվածությունը: Եկեք ապացուցենք, որ վրանային ճամբարի մասնակիցները մենակ չեն, նրանց աջակցում են առնվազն 500, 1.000 կամ ավելի մարդ... մենք ենք այս երկրի տերը եւ մենք չենք վաճառում մեր Թռչկանը»,- ասված է կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ, Թռչկանի ջրվեժի վրա ՀԷԿ է կառուցվում, որը կարող է վտանգել ջրվեժի գոյությունը: Բնապահպան ակտիվիստների մի մեծ խումբ գիշեր ու զօր գտնվում է ջրվեժի մոտ, որպեսզի թույլ չտա ՀԷԿ-ի կառուցումը:

Տպել
Ամենաշատ