News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այսօր` նոյմբերի 1-ին  պետք է հրատարակվեն ԱՄՆ  նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի ինքնակենսագրական  հուշերը`  նախագահ Ջորջ Բուշի պաշտոնավարման շրջանում գործունեության մասին,  հաղորդում է «Nouvelles dArménie»: Նախօրեին սակայն  այդ գրքից որոշ հատվածներ մամուլի տրամադրության տակ են հայտնվել:

Նրա «Չկա պատվից բարձր ոչինչ» գրքում պատմվում է պետքարտուղարի պաշտոնում նրա քաղաքական փորձի մասին, այնտեղ մի հատված նվիրված է ԱՄՆ կնոգրեսում Հայոց ցեղասպանության ճանչման  բանաձեւին: Նա պատմել է իր` Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար, ներկայիս նախագահ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հարաբերությունների, թուրք-քրդական բախումների հետեւանքով տարածաշրջանում լարված իրավիճակի, Թուրքիայի` ԵՄ անդամակցության գործընթացի մասին:

Նա հատուկ նշել է ԱՄՆ կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի տապալման դեմ մղած իր պայքարի մասին: «Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի այն ժամանակվա խոսնակ Նենսի Փելոսիին  ես խնդրեցի կասեցնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունման գործընթացը: Թուրքիայի հետ մեր դիվանագիտական հարաբերությունները վտանգված էին: Հզոր հայկական լոբբին տարիներ շարունակ պայքարում էր` Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները որպես ցեղասպանություն բնութագրող բանաձեւ Կոնգրեսում ընդունել տալու համար:

Այդ ամենն ազդեցություն էր թողնում Թուրքիայի հետ հարաբերությունների վրա: Այդ թեմայի հետ առաջին անգամ առնչություն եմ ունեցել 1991թ., երբ աշխատում էի Սպիտակ տանը: Ծոցի առաջին պատերազմի ժամանակ շատ կարևոր դերակատարություն ունեցող թուրքերը բարկացել էին այն բանի համար, որ իրենց փորձում էին իրենց պատասխանատու դարձնել Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների հետ: Իսկ արդեն 1991թ. եւ դրանից հետո ԱՄՆ նախագահներն ու պետքարտուղարներն այլեւս դադարեցրին ցեղասպանության վերաբերյալ բանաձեւերի ընդունման գործընթացին աջակցություն ցուցաբերել: Ոչ ոք չի հերքում այդ ողբերգական իրադարձությունները: Սակայն դա ոչ թե քաղաքական գործիչների, այլ պատմաբանների գործն է, նրանք պետք է որոշում կայացնեն»,-գրել է նախկին պետքարտուղարը:

Ռայսը ավելացրել է. «Եվ հենց ճիշտ այն ժամանակ, երբ թուրք-իրաքյան սահմանին առկա լարվածությունը հասել էր իր գագաթնակետին, Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունեց այդ բանաձը: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին աղաչում էի այդ բանաձևը քվեարկության չդնել լիագումար նիստի օրակարգում: Սակայն Փելոսին ինձ ասաց, որ ոչինչ չի կարող անել: Պաշտպանության նախարար Գեյթսի հետ մամուլին հայտարարեցինք, որ դեմ ենք այդ բանաձեւին եւ փոխանցեցինք Իրաքում մեր զինվորական հրամանատարության այն հայտարարությունը, որ ստեղծված իրավիճակում մեծ է Թուրքիայում կարեւոր ռազմակայաններ կորցնելու հավանականությունը:  Այդ իսկ պատճառով մենք խոստացանք թուրքերին ամեն գնով տապալել այդ բանաձեւը կոնգրեսում եւ, ի վերջո, դա հաջողվեց»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ