News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նիդերլանդների ՆԳՆ Վերադարձի եւ մեկնման ծառայության հրավերով, հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Հաագայում էր գտնվում Հայաստանի պատվիրակությունը՝ Միգրացիոն պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանի գլխավորությամբ:

Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Նիդերլանդների ՆԳՆ Վերադարձի եւ մեկնման ծառայության գլխավոր տնօրեն Ռոդիա Մաասի, Իմիգրացիայի հարցերով գլխավոր տնօրեն Լոյս Մուլդերի, Իմիգրացիայի եւ հպատակեցման ծառայության գլխավոր տնօրեն Ռոբ վան Լինթի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են միգրացիայի ոլորտում հայ-հոլանդական համագործակցությանը վերաբերող բազմաբնույթ հարցեր:

Հոլանդական կողմը բարձր է գնահատել Հայաստանի հետ այս ոլորտում ձեւավորված օրինակելի համագործակցությունը, հայկական կողմի բաց ու կառուցողական դիրքորոշումը, ծագած խնդիրներին համապարփակ եւ մարդու իրավունքներից բխող լուծումներ տալու մոտեցումը, ինչն իր դրական ազդեցությունն է ունենում հատկապես անկանոն միգրացիայի դեմ պայքարի ուղղությամբ երկուստեք գործադրված ջանքերի վրա:

Հայկական կողմն իր հերթին կարեւորել է տարիների ընթացքում ձեւավորված համագործակցային դաշտի պահպանումը, խորացումն ու ընդլայնումը` հաշվի առնելով Հայաստանի` ԵՄ հետ այս ոլորտում վերջին զարգացումները. օրերս ստորագրված Շարժունակության շուրջ գործակցության համաձայնագիրը, ԵՄ Ասոցիացման համաձայնագրի շուրջ եւ ԵՄ հետ արտոնագրային ռեժիմի դյուրացմանն ուղղված բանակցությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ