News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանում, այսօր` նոյեմբերի 4-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկել է Գարեգին Բ-ի գահակալության 12-րդ տարեդարձի եւ ծննդյան 60-ամյակի առիթով հանդիսավոր երեկոն:

Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ երեկոյին ներկա է եղել նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, քաղաքական ու մշակութային գործիչներ:

Երեկոն մեկնարկել է տերունական աղոթքով:

Հիշեցնենք, որ այսօր Գարեգին Բ-ի գահակալության 12-րդ տարեդարձի եւ ծննդյան 60-ամյակի առիթով Մայր աթոռ սուրբ Էրմիածնում տեղի է ունեցել Հայրապետական մաղթանքի արարողությունը, որին եւս ներկա է եղել Սերժ Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ