News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2011 թ. ակնկալվում է, որ Հայաստանի արդյունաբերական աճը կկազմի 13.5 տոկոս, իսկ 2012 թ. այդ ցուցանիշը կանխատեսվում է 7.5 տոկոսի սահմաններում: Այդ մասին այսօր` նոյեմբերի 8-ին Ազգային Ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: ՀՆԱ աճը 2012 թ. կանխատեսվում է 4.2 տոկոս, 2011 թ. 4.6 տոկոսի համեմատ:

Ամենազգուշավոր գնահատականներով (նախարարի գնահատականն է)` 2011 թ. սպասվում է արտահանման 30-35 տոկոս աճ, իսկ 2012 թ. ակնկալվում է 13.5 տոկոս աճ:

Այս ցուցանիշներն ու կանխատեսումները հիմք են ընդունվել էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող միջոցառումների բյուջետային ֆինանսավորման չափերը սահմանելու համար:

Մասնավորապես` 2012 թ. էկոնոմիկայի նախարարությանը կհատկացվի 808 մլն դրամ, մոտավորապես նույն չափով, ինչ 2011 թ.:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ