News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Փոստի հետ կապված որոշակի դժգոհություն ունենք, այսօր` նոյեմբերի 8-ին, Ազգային Ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը:

Հիշեցնենք, որ «Հայփոստի» հավատարմագրային կառավարումը վստահված է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ընկերությունը։

Ըստ Մ. Վարդանյանի` փոստային համակարգում կատարվում է աշխատանք, սակայն դրանց ծավալներն ու արդյունքները գոհացուցիչ չեն: «Բանակցում ենք կառավարչի հետ, որպեսզի փոխենք կառավարման ձեւը, եւ անցնենք կամ կոնցեսիայի, կամ վարձակալության` նշելով համապատասխան ներդրումների չափը: Կարծում եմ` դրա արդյունքում էապես բարելավված փոստ կունենանք»,- ասաց Մ. Վարդանյանը:

Նշենք, որ տրանսպորտի եւ կապի նախարարն առաջին անգամ չէ, որ դժգոհություն է հայտնում փոստի աշխատանքներից, չի բացառել անգամ, որ կփոխվի կառավարիչը, սակայն առայժմ որեւէ փոփոխություն չկա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ