«Հայկական Կարիտասի» ներկայացուցիչները մտադիր են նամակ հղել Հայաստանի նախագահին առ այն, որ ԿԳՆ-ը չի համագործակցում «Հայկական Կարիտասի» հետ, որի պատճառով Գերմանական կողմը հրաժարվել է Հայաստանում ծրագրեր ֆինանսավորել եւ նույն ծրագրի շրջանակներում համագործակցություն սկսել է Հնդկաստանի հետ: Այս մասին Գյումրիում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել են «Հայկական Կարիտասի» Գյումրիի գրասենյակի ներկայացուցիչները: Ըստ նրանց «Հայկական Կարիտաս»-ը 2003 թվականից Գերմանիայի Բոնն քաղաքի Կարդինալ Ֆրինգզի անվան գիմնազիայի նախաձեռնությամբ ու հովանավորմամբ Հայաստանի Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերի մի շարք գյուղական եւ քաղաքային դպրոցներում իրականացնում է ուսումնական պայմանների բարելավման ամենամյա ծրագիր, որը սակայն այս տարվա մայիսից դադարեցվել է:

Գերմանական կողմը հրաժարվել է Հայաստանում ծրագրեր ֆինանսավորել եւ նույն ծրագրի շրջանակներում համագործակցություն սկսել է Հնդկաստանի հետ: Իսկ թե ինչու եւ ինչ պատճառով է կասեցվել մեծ արժողությամբ ծրագիրը, այսօր կայացած ասուլիսի ժամանակ Կարիտասի ներկայացուցիչները ասել են. «Խնդիրը հետեւյալում է. Այս տարի ՀՀ ԿԳ նախարարությունը լուծարել է այս ծրագրի շրջանակներում լիարժեքորեն վերանորոգված Գյուղատնտեսական ակադեմիայի Ախուրյանի հենակետային վարժարանը,   որից հետո բարերարը հրաժարվել է այսուհետեւ հովանավորել բարեսիրական ծրագրեր Հայաստանում»,-ասել է «Հայկական Կարիտասի» հայկական  գրասենյակի պատասխանատու Անահիտ Մխոյանը: «Հայկական Կարիտասի» ներկայացուցիչների պնդմամբ, իրենք  երկու տարի անընդմեջ նախարարությանը տեղյակ պահել են, որ հիշյալ վարժարանում գերմանական կողմի աջակցությամբ հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում: Մայիսից «Կարիտասի» հայաստանյան գրասենյակի պատասխանատուները փորձել են հանդիպել ԿԳ նախարարի հետ, պարզելու համար, թե ինչու նախօրոք հաշվի չի առնվել ամեն ինչ, սակայն նախարարությունից խուսափողական պատասխաններ են տալիս: Համապատասխան նամակով դիմել են վարչապետին ու պատասխանի են սպասում:

«Գերմանիայի Բոնն քաղաքի Կարդինալ Ֆրինգզի անվան գիմնազիայի հովանավորությամբ 2003 թվականից իրականացվող  ծրագրի շրջանակներում վերանորոգվել են թվով 23 դպրոցներ, տնակային պայմաններում ապրող 152 անապահով ընտանիքների է աջակցություն տրամադրվել, ապա նախաձեռնվել ու իրականացվել են հիմնանորոգման աշխատանքներ Գյուղատնտեսական Ակադեմիայի Ախուրյանի հենակետային վարժարանում՝ այդ մասին բազմիցս տեղյակ պահելով ԿԳ նախարարությանը»,-ներկայացրել են «Հայկական Կարիտասի» գրասենյակի պատասխանատուները:  Դրանից  որոշ ժամանակ անց վարժարանը  լուծարվել է նախարարության որոշմամբ միացել  Նիկոլ Աղբալյանի անվան ավագ դպրոցին, իսկ հիմնանորոգված շենքը թողնված է բախտի քմահահաճույքին: Այդ գործընթացից հետո բարերար կողմը ըստ Կարիտասի ներկայացուցիչների Հայաստանի կրթության ու գիտության նախարարության անհեռանկար ու անտարբեր վերաբերմունքի պատճառով հրաժարվել է շարունակել համագործակցությունը եւ աջակցությունը Հայաստանին:

Այս ընթացքում Հայկական կարիտասի ներկայցուցիչները բազմիցս դիմել են կգ նախարարություն, պարզաբանելու, թե ինչի հիման վրա են նմանատիպ որոշում կայացրել, եւ կամ եթե վարժարանների միավորման ծրագիր են ունեցել, ինչու այդ մասին  Կարիտասին նախօրոք տեղյակ չի պահվել: «Փաստն այն է, որ արդյունքում կասեցվել է ծրագիրը եւ տուժել է կազմակերպության շահառուն, քանի որ այսպիսով անկատար մնացին նաեւ մյուս աշխատանքները, որոնք ամեն տարի կատարում էր Կարիտասը գերմանական կողմի ֆինանսավորմամբ»,-նշել է «Հայկական Կարիտասի» գործադիր տնօրենը: