News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հարկային փոփոխությունների փաթեթը շարունակվում է մնալ չհրապարակված, ու մինչ այսօր որեւէ պետպաշտոնյա չի կարողանում պարզաբանել, թե ինչու: ՀՀ Ազգային Ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը NEWS.am-ի հարցմանն այսօր` նոյեմբերի 9-ին պատասխանեց, թե փաթեթը ԱԺ-ում ստացվել է թղթային ձեւով, սակայն թե ինչու չի տեղադրվում պաշտոնական կայքէջում` պատասխանել չի կարող:

Նշենք, որ փաթեթը չի հրապարակվում նաեւ գործադիր իշխանության տեղեկատվական տիրույթում, թեեւ ֆինանսների նախարարությունը կամ կառավարությունը դա վաղուց արած պետք է լինեին, ինչպես որ դա տեղի է ունենում կառավարության կողմից քննարկվող ու հավանության արժանացող այլ որոշումների պարագայում:

Այս տեղեկատվական վակուումի հետեւանքով, որ կարող էր առաջանալ միտումնավորության կամ պարզապես թափթփվածության պատճառով, մասնագիտական եւ բիզնես-շրջանակները գործնականում դուրս են մղված քննարկումների շրջանակից:

Արդյունքում` տարաբնույթ ու իրարամերժ տեղեկություններ են ստացվում փաթեթի բովանդակության վերաբերյալ, որը, կարծում ենք, չի նպաստում բիզնես միջավայրի առողջացմանը:

Ըստ Գ. Մինասյանի` հարկային փաթեթը պարունակում է հետեւյալ կարեւոր առաջարկությունները.

- հարկ կսահմանվի թանկարժեք մեքենաների վրա,

- ամսական 2 մլն դրամից ավելի աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող սոցապ վճարումները կավելանան,

- կավելացվեն որոշ ակցիզներ ոգելից խմիչքների վրա,

- եւ ամենակարեւորը` կփոխվի հանքարդյունաբերական ոլորտի հարկումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ