News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2012 թ. պետական բյուջեն, ինչպես եւ նախորդ տարիների պետական բյուջեները, կունենա սոցիալական ուղղվածություն: Այդ մասին, այսօր` նոյեմբերի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Ազգային Ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Նրա տեղեկացմամբ` պետական բյուջեի ծախսերի 29 տոկոսն ուղղվելու է սոցիալական ապահովության միջոցառումներին, իսկ մարդկային կապիտալին ուղղված բոլոր հատկացումները (ներառյալ կրթություն, առողջապահություն եւ գիտություն) կկազմեն բյուջեի ծախսերի 48.3 տոկոսը:

Պետական բյուջեի հարկային եկամուտները, ըստ Գ. Մինասյանի, կաճեն 101 մլրդ դրամով, որը հիմնականում տեղի կունենա տնտեսական աճի շնորհիվ (ներառյալ գնաճի ազդեցությունը): Այդ գործոնի ազդեցությունը բյուջեում գնահատված է 63 մլրդ դրամ:

Եկամուտների ավելացման մյուս աղբյուրները կլինեն օրենսդրական փոփոխությունները եւ վարչարարությունը:

Հիշեցնենք, որ 2012 թ. պետական բյուջեի նախագծով եկամուտների պլանը կազմում է 910 մլրդ դրամ, իսկ ծախսերինը` 1 տրլն 42 մլրդ դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ