News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Վանում, նոյեմբերի 9-ին, ուշ գիշերով տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով փլված Բայրամ հյուրանոցի փլատակների մոտ եկած Վանի նահանգապետի հրաժարականն են պահանջել հավաքված քաղաքացիները։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը եւ Վանի նահագնապետ Մունիր Քարաօղլուն այցել են գիշերը փլված Բայրամ հյուրանոցի փլատակները ուսումնասիրելու։ Այդ ընթացքում երկրաշարժից տուժած վանեցիները հավաքվել են եւ պահանջել Վանի նահանգապետի հրաժարականը։

Ոստիկանությունը չի հանդուժել սա՝ օգտագործելով արցունքաբեր գազ, որից հետո մահակներով ծեծելով՝ ցրել է հավաքվածներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ