News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի  2012թ. պետ​​բյուջեի ցուցանիշները զգալիորեն զիջում են նախագահ Սերժ Սարգսյանի 2008թ. նախընտրական ծրագրով նպատակադրված չափերին: Այս մասին նոյեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ, ՀԱԿ-ի անդամ Բագրատ Ասատրյանը:

Նա հիշեցրել է, որ, համաձայն նախընտրական ծրագրի, 2012թ. երկրի ՀՆԱ-ն ծրագրվում էր հասցնել 5 մլրդ 570 մլն դրամի (2012թ. բյուջեի նախագծում այն 4 միլիարդ 218 միլիոն է): Միջին կենսաթոշակը 2012 թվականին պետք է կազմեր 39 498 դրամ, իսկ 2012թ. պետբյուջեի նախագծով նշված է 31 254 դրամ:

Իր հերթին, Ազգային ժողովի պատգամավոր,  ՀՀԿ անդամ,  տնտեսական հարցերի մշտական ​​հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը կոչ է արել չանտեսել համաշխարհային տնտեսական ճգնաժամը, որպես ոչ ձեռնտու փաստարկ. «Ստացվում է,  Հայաստանը գտնվում է Գալակտիկայի ամենահեռավոր անկյունում, եւ բոլոր գլոբալ գործընթացները մեզ վրա որեւէ կերպ չե՞ն անդրադառնում: Այդպե՞ս է: Ստացվում է 2010թ. 14.4%  անկումը միայն մե՞ր մեղքն է: Ճգնաժամը կապ չունի՞, կողքո՞վ է անցել: Է՞լ  ինչում ենք մեղավոր», - հարցրել է Այվազյանը:

Խոսելով պետ​​բյուջեի նախագծի մասին` նա նշել է վերջին տարիներին  ավելացող եւ 2012թ. եւս ծրագրված հարկերի աճի մասին: «Երեք տարում եկամուտներն աճել են 240 մլրդ դրամով: Այնպես որ, թող որեւէ մեկին չթվա, որ պետ​​բյուջեի եկամուտները անուշադրության են մատնվել», - ասել է Այվազյանը:

Հիշեցնենք, որ 2010թ.  հարկերի եւ տուրքերի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 16,88%,  2011թ.  ակնկալվում է 16,79%, 2012թ.-ին նախատեսվում է հասցնել 17,36%-ի:

Իր հերթին Բագրատ Ասատրյանն ասել է, որ 50 - 60 մլրդ դրամի հարկային եկամուտների այդ աճը չի խոսում ֆիսկալ քաղաքականության արմատական ​​փոփոխությունների մասին. հարկային աճը կարող է ընդամենը «լողալ» տնտեսական աճի  ընդհանուր ալիքում (2012թ. բյուջեի կանխատեսմամբ այն կկազմի 4.2%):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ