News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադին Հեյդարովի որդին` Թալե Հեյդարովը, հայտնվել է բրիտանական մամուլի ուշադրության կենտրոնում: Թալե Հեյդարովի կազմակերպությունը` «Եվրոպայի ադրբեջանցիների ընկերակցությունը», ջանում է դրական իմիջ ապահովել ավտորիտար վարչակարգ ունեցող Ադրբեջանի համար, որը որակվում է որպես ոչ ազատ երկիր Freedom House-ի զեկույցներում, գրում է The Guardian-ը` Մեծ Բրիտանիայում լոբբիստական գործունեություն ծավալած կազմակերպությունների վերաբերյալ հոդվածում: Հոդվածի մեջ քննարկվում է նաեւ Թալե Հեյդարովի գլխավորած «Եվրոպայի ադրբեջանցիների ընկերակցություն» կազմակերպության գործունեությունը:

Բանն այն է, որ վերջին շրջանում բրիտանական մամուլը հաճախ է անդրադառնում Ադրբեջանի խոշոր օլիգարխ պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների գործունեությանը: Հատկապես ուշադրության կենտրոնում է գտնվում է Ադրբեջանի «արտակարգ» նախարար Քեմալադին Հեյդարովը: Մասնավորապես նշենք, որ վերջերս BBC-ն հայտնել էր, որ ադրբեջանցի բռնցքամարտիկներին մեդալներ ապահովելու համար` Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովն իր մարդկանց միջոցով 9 մլն դոլար կաշառք է տվել Բռնցքամարտի միջազգային օլիմպիական կոմիտեին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ