News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ամերիկյան գործարարները որոշել են ետ չմնալ օկուլտիզմով զբաղվողներից եւ  «Մոգական ուրբաթ» օրը «Կախարդական ծառայություններ» են առաջարկում միայն մեկերից կազմված գներով: Այսպես հյուրանոցային Red Roof Inns ցանցը առաջարկում է 11 .11.11-ն անցկացնել հյուրանոցում 11% զեղչով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:  

Բերմուդյան կղզիներում գտնվող Reefs Southampton հյուրանոցը եւս որոշել է հրաշքի սպասումները վերածել իրականության եւ առաջարկում է սենյակի համար վճարել 11 դոլար 11 ցենտ` սովորական 410 դոլարի փոխարեն:Լյուքս հյուրանոցները եւս «մեկերի» են անցել.  Չարլստոնի Planters Inn հյուրանոցն առաջարկում է շաբաթ-կիրակին, բոլոր ծառայություններով հանդերձ, անցկացնել 111,11 դոլարով:Օրվա գագաթնակետը կդառնան 11 նորապսակ զույգերը, ովքեր Նյու Յորքի Թայմզ-սքվեր կգնան ուղիղ ժամը 11-ին, ընդ որում` զույգերից 3-ը միասեռ կլինեն:Առավել պրագմատիկ ամերիկացիները, ովքեր հավատում են, որ թվերի այս համադրությունը հաջողություն է բերելու, կուղեւորվեն Լաս Վեգաս, որպեսզի ճիշտ ժամանակին, ճիշտ օրը, ժամին եւ րոպեին խաղադրույքներ կատարեն:

Հիշեցնենք, որ օկուլտիստների կանխագուշակմամբ` նոյեմբերի 11-ի ուրբաթ օրը խոշոր փոխակերպում է սպասվում, որը «մեր զարգացման փուլում գտնվող գլոբալ գիտակցության Էվոլյուցիոն փուլը կդառնա»:Այսօրվա օրը պետք է անցնի բարգավաճման եւ ներդաշնակության նշանի ներքո, քան որ դրանում գաղտնի կարեւոր ուղերձ է ամփոփված, մարդկությունը պետք է զգա «կենարար ճառագայթը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ