News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2011թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը, որում ընդգրկված են նաեւ հայաստանյան ԲՈՒՀ-երից 12-ը:

Խոշոր հարակատու բուհերի ցուցակը գլխավորում է Երեւանի պետական համալսարանը, որը նախորդ` հունվար-հունիս հաշվետու ժամանակահատվածում զբաղեցրած 102-րդ տեղից բարձրացել է 10-ով եւ գրավում է 92-րդ հորիզոնականը 610384,2 հազար դրամ վճարման ցուցանիշով:

Երկրորդը` Մխիթար Հերացիի անվան բժշկական պետական համալսարանն է (158-րդ տեղ) , երրորդը` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը (202-րդ տեղ) համապատասխանաբար 391091,8հազ. եւ 299918,6 հազ. ցուցանիշներով:Ցանկում ընդգրկված են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Երեւանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, Ռուս-հայկական(սլավոնական) համալսարանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանը, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, Ռուս-հայկական /Սլավոնական/ համալսարանը, Հյուսիսային համալսարանը: Ընթացիկ ֆինանսական տարվա 9 ամսվա կտրվածքով ,  բարեխղճորեն կատարելով պետության նկատմամբ իրենց հարկային պարտավորությունները, թվարկված  կրթական կազմակերպություններն ընդհանուր առմամբ պետական բյուջե են մուծել ավելի քան 2 մլրդ 316մլն. դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ