Կայքի շարժական տարբերակն արդեն հասանելի է. ՓՈՐՁԵՔ ԱՅՆx

Արխիվ

Partner News

Սթիվ Վոզնյակը հայ ուսանողներին. Հաջողության հասնելու համար նախեւառաջ դուք ինքներդ պետք է հավատաք ձեր ուժերին (ֆոտո)

Սթիվ Վոզնյակը հայ ուսանողներին. Հաջողության հասնելու համար նախեւառաջ դուք ինքներդ պետք է  հավատաք ձեր ուժերին (ֆոտո)Նոյեմբեր 11, 2011 | 14:36

«Apple Computer» կորպորոացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակի եւ հայաստանցի ուսանողների հետ հանդիպմանը «ասեղ գցելու տեղ չկար» (ֆոտոռեպորտաժ)։ Դահլիճը լեփ-լեցուն էր մասնակիցներով։ Հանդիպմանը ներկա էին ուսանողներ Երեւանի գրեթե բոլոր բուհերից։ Ապագա ծրագրավորողներից բացի, կենդանի լեգենդի հետ հանդիպման էին շտապել նույնիսկ հումանիտար գիտություններ ուսումնասիրողները, քանի որ նրանցից շատերը «Apple» ապրանքանիշի սիրահարներ էին։

Հանդիպումը տեւեց մոտ 2 ժամ, որի ընթացքում Վոզնյակն անդրադարձավ իր կենսագրությանը, ու հատկապես «Apple Computer»-ի ստեղծման պատմությանը։ «Հաջողության հասնելու համար նախեւառաջ դուք ինքներդ պետք է հավատաք ձեր ուժերին։ Վստահեք ձեզ, եւ մի հիասթափվեք դժվարությունների դեպքում։ Երբ ես ու Սթիվ Ջոբսը սկսեցինք մեր գործը, չունեինք ոչ հարուստ հովանավորներ, ոչ մեծ գումարներ։ Մենք պարզապես հավատում էինք, որ մեր աշխատանքը կարեւոր է, ու շատ պահանջկոտ էինք մեր ստեղծածի նկատմամբ։ Նույնը նաեւ ձեզ կարող եմ խորհուրդ տալ։ Հավատացեք ձեր ուժերին»,- ասաց նա՝ հայ ուսանողների հետ հաջողության իր գաղտնիքի մասին խոսելիս։

Հարցերի ավարտից հետո Վոզնյակին մոտեցան «Apple»-ի սիրահարները (պետք է ասել, որ դահլիճում գրեթե բոլոր ներկաները iPhone ունեին), եւ խնդրեցին մակագրել իրենց MacBook-ները,  iPhone-ները, iPad-ները։ Ի պատիվ Վոզնյակի նշենք, որ նա ոչ միայն չզլացավ եւ մակագրեց գրեթե բոլորի հեռախոսներն ու պլանշետները, այլեւ առանձին-առանձին նկարվեց ցանկացողների հետ։

Հիշեցնենք, որ Սթիվ Վոզնյակը արժանացել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի նախագահի 2011թ. մրցանակին։ Վոզնյակը Հայաստանում է տիկնոջ՝ Ջանեթ Վոզնյակի հետ։


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Thank you for your comment. Your comment must be confirmed by the administration.

Այս թեմայով

... վերջին լուրերը "Տեղեկատվական տեխնոլոգիաներ" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...