News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կառավարության պաշտոնական կայքէջում վերջապես կարելի է գտնել հարկային փոփոխությունների օրինագծերի փաթեթը: Այն տեղադրվել այսօր կամ երեկ երեկոյան: Հիշեցնենք, որ կառավարությունը մոտ 3 տասնյակ օրենքներում առաջարկում է փոփոխություններ` 2012 թ. բյուջեի կատարումն ապահովելու նպատակով:

Այսօր` նոյեմբերի 11-ին ՀՀ Ազգային Ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց հարկային փաթեթը:

Լրագրողների հետ ճեպազրույցում Ս. Կարայանն ասաց, որ կառավարությունն առաջին հերթին այդ փաթեթով եկամուտների վերաբաշխման խնդիր է լուծում` խոշոր բիզնեսից ավելի շատ հարկեր պետք է գանձվեն:  «Հարկման արդարության սկզբունքները մենք պահպանում ենք,  որը նշանակում է` ավելի շատ եկամուտ ստացողը պետք է վճարի ավելի շատ հարկ: Մենք մտցնում ենք պրոգրեսիվ եկամտային հարկային համակարգ”,-ասաց  Ս. Կարայանը:

Մասնավորապես`  փոփոխություններ է նախատեսվում «Ակցիզային հարկի մասին» օրենքում: Ոգելից խմիչքների մասով հավասարեցվում են ներմուծված եւ տեղական արտադրանքների ակցիզները: Ըստ Ս. Կարայանի` դրույքաչափերում տեղի ունեցած փոփոխությունները թույլ կտան ավելի թանկ ոգելից խմիչքներից ավելի մեծ ակցիզային հարկ գանձել:

Փաթեթի նախնական տարբերակում բարձրացված էր նաեւ գինու համար գանձվող ակցիզային հարկը, ինչը քննարկումների արդյունքում հանվել է:

Հարկային փաթեթը ներառում է նաեւ շքեղության հարկի կիրառումը:

Ըստ այդմ, մինչեւ 2 տարեկան այն ավտոմեքենաների համար, որոնց շարժիչի ծավալը մեծ է 4 հազ. սանտիմետր խորանարդից կամ նրանց մաքսային արժեքը մեծ է 30 մլն դրամից,  սահմանվում է 20 տոկոս ակցիզային հարկ:

Եկակամտահարկի մասով առաջարկվում է կիրառել պրոգրեսիվ սանդղակ` 2 միլիոն եւ ավելի եկամուտ ունեցողների համար հարկային բեռն ավելացնել 5 տոկոսով՝ այն սահմանելով 25 տոկոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ