News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը մեկնաբանել է  Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի` ավստրիական Der Standard  պարբերականին արված հայտարարությունները:

Ազիմովը մասնավորապես հայտարարել էր հետեւյալը. «Փոխզիջումային լուծումը, որին կարող է գնալ Ադրբեջանը, չի ենթադրում Հայաստանի  տարածքների փոխանցում: Փոխզիջում կարող է լինել երկու համայնքների համատեղ գոյակցությունը»:

Մեկնաբանելով այս հայտարարությունը` Դավիթ Բաբայանը նշեց, որ այն կարելի է բաժանել երկու մասի. «Առաջինի հետ մենք լիովին համաձայն ենք. ղարաբաղյան հակամարտության լուծումը չի ենթադրում Հայաստանի տարածքների փոխանցում, քանի որ դա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտություն է: Հակամարտությունը ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի, այլ Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ է: Հետեւաբար, բոլոր հարցերի լուծումը ենթադրում է Ստեփանակերտի եւ Բաքվի ուղիղ երկխոսություն»:

Ինչ վերաբերում է «երկու համայքների համատեղ գոյակցությանը», ապա այստեղ մի քանի ճշգրտում է  պետք անել: Դ. Բաբայանի խոսքով, եթե Ազիմովը որպես փոխզիջում նկատի ուներ Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղը ներկայիս սահմաններով ճանաչելու պատրաստակամությունը, ապա Լեռնային Ղարաբաղը չի ասել, որ դեմ է ադրբեջանցիների վերադարձին, եւ պատրաստ է ընդունել ադրբեջանցիներին, եթե նրանք ցանկանան դառնալ ԼՂՀ քաղաքացիներ  եւ ինտեգրվեն ղարաբաղյան հանրությանը: Հնարավոր է, որ ադրբեջանցի պաշտոնյայի նման հայտարարություններն ուղղված են դրա համար հող նախապատրաստելուն:

«Եթե Բաքվում «համատեղ գոյակցություն» ասելով հասկանում են մինչեւ 1988թ. իրավիճակը եւ Լեռնային Ղարաբաղը դիտարկում են որպես միջհամայնքային կազմավորում, ապա Ադրբեջանն այդ կերպ նորից ապակառուցողական մոտեցում է ցուցաբերում»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ