News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

2012 թ. հունվարից գործարարները պետական գնումներին կարող են մասնակցել էլեկտրոնային եղանակով: Այդ մասին այսօր` նոյեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Պետական գնումներն, ըստ նախարարի, հնարավորություն են տալիս վերացնել կոռուպցիան, նվազագույնի են հասցնում չինովնիկների միջամտությունը գնումների գործընթացին:

Էապես կնվազի թղթատարությունը, սակայն Վ. Գաբրիելյանը նշեց, որ բոլոր գործարար առաջարկները պետք է գրանցվեն ֆինանսների նախարարության գնումների աջակցման կենտրոնում: Դա, փաստորեն, միակ «թղթային» պահանջն է:

Նշենք, որ կառավարությունը Հայաստանի ամենախոշոր գնորդն է` պետական գնումների տարեկան ծավալը մոտ 450 մլրդ դրամ է, կամ բյուջեի ծախսերի մոտ 45 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ