News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բյուջեի ավելացման աղբյուրները բազմաթիվ են եւ առերեւույթ: Այս մասին այսօր` նոյեմբերի 15-ին, ԱԺ ամբիոնից հայտարարել է ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:

«Ժառանգություն» խմբակցությունը տարիներ շարունակ ներկայացնում է օրենսդրական նախաձեռնություններ եւ առաջարկներ, որոնց ընդունումն ու իրականացումը կբերի այնպիսի բյուջեի ձեւավորմանը, որը կնպաստի օլիգարխիկ համակարգի արմատախիլ անելուն եւ մարդակենտրոն քաղաքական համակարգ ստեղծելուն»,- ասել է պատգամավորը:

Նրա խոսքով, օլիգարխոպոլիան երկրում վերարտադրվում է միայն հայրենի կառավարության «գուրգուրանքի» շնորհիվ, օրից օր  հարստացնելով  բնակչության 1 տոկոսից պակաս մարդկանց խումբը` ի հաշիվ  ժողովրդի 99 տոկոսի աղքատացման:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ