News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2012 թվականի պետբյուջեն ոչ որակական, ոչ քաղաքական առումով ոչ մի փոփոխության չի բերի: Այս մասին, այսօր` նոյեմբերի 16-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Երեւանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

«Մենք գտնվում ենք համակարգային խորը ճգնաժամի մեջ, թե քաղաքական, թե տնտեսական առումով, իսկ 2012-ի բյուջեն հնարավորություն չի տալիս այդ համակարգային ճգնաժամից դուրս գալու համար»,- ասաց նա ու հավելեց, որ դեռեւս 2008 թվականի ՀՆԱ ցուցանիշին չենք հասել։

«Ավելին, Հայաստանի տնտեսությունը պատրաստ չէ նոր ճգնաժամի նոր ալիքին, իսկ նման պայմաններում Հայաստանի կառավարությունն ավելի պոպուլիստ է, քան ռեալիստ»,- կարծիք հայտնեց տնտեսագետը:

Վահագն Խաչատրյանի հիշեցրեց նաեւ, որ  Հայատստանի տնտեսությունը շատ է կախված դրսից, հատկապես տարնսֆերտներից, այնինչ ահագնացող արտագաղթի դեպքում, ոչ թե գումար կուղարկեն Հայաստան, այլ իրենց հարազատներին կտեղափոխեն արտերկիր եւ այս դեպքում գումարները Հայաստան ուղարկելու կարիք չի զգացվի:

Նա անդրադարձավ Սերժ Սարգսյանի եւ Տիգրան Սարգսյանի վերջին շրջանի ելույթներին, որոնք վերաբերում են արտահանմանը միտված արդյունաբերության զարգացման ծրագիր մշակելուն:

«Դա արդյունաբերության զարգացմանը միտված եւ տարբեր ժամանակաշրջանում հնչեցված տեսակետներ են, որոնք փորձել են համախմբել մի փաստաթղթի մեջ։ Ինձ շատ  հետաքրքրեց, թե դա որքանով է իրականանալի եւ ռեալ։ Երբ նայեցի հասկացա, որ դա ընդամենը ցանկությունների ծրագիր է։ Ասենք օրինակ այսօր, կոնյակի արտահանման ծավալները կազմում են մոտ  10 միլիոն, ապա 2020 թվականին պետք է կազմեն 130 միլիոն։  Բայց, երբ այսօր նայում եմ Հայաստանի գյուղատնտեսության վիճակին, մեծ հարցականի տակ եմ  դնում այդ ծրագրերի իրագործումը, քանի որ այն գտնվում է նախնադարում»,- ասաց նա, հավելելով, որ այս տարի գյուղատնտեսության վիճակը որոշ չափով բարելավվել է բնակլիմիայական պայմանների արդյունքում, ինչից իշխանությունները  ոգեւորվել են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ